top of page

«Հրապարակ»․ Պաշտպանության նախարար, թե կուսակցական գործիչ

  • May 30
  • 1 min read


Գրել էինք, որ ՀՀ ԶՈՒ-ում եւս ծառայողներին ցուցակագրում են, որ իմանան, թե ՔՊ-ն ինչքան ընտրող ունի: ԱԱԾ-ի, ռազմական ոստիկանության միջոցով փորձում են հայտնաբերել ընդդիմադիրների նկատմամբ չնչին համակրանք ունեցող զինվորականներին եւ տեղեկացնել, որ այլեւս նպատակահարմար չեն գտնում, որ նրանք շարունակեն ծառայությունը:



Սուրեն Պապիկյանն ապաքաղաքական այս կառույցն ամբողջովին քաղաքականացրել է, ինչպես կուսակցականացրել է ԵՊՀ-ն, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, եւ ամենուր` դեկանների, ամբիոնի վարիչների պաշտոններին կարգել է ծանոթներին, իր առաջ խոնարհվողներին:


Իսկ ՊՆ-ն ուղղակի դարձրել է սրտիկներ անող կանացի կերպարով տղամարդկանց համակարգ, որտեղ բացարձակապես չեն մտածում մեր սահմանների պաշտպանության եւ թշնամու զինուժը Հայաստանի սուվերեն տարածքից հանելու մասին:





 
 
bottom of page