top of page

Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

  • May 24
  • 1 min read


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 12-18-ը։




Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


◾️ Կենտրոնում՝ մայիսի 12-ին և 15-17-ը,


◾️ Նոր Նորքում՝ մայիսի 14-ին,


◾️ Արաբկիրում` չի գերազանցել,


◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։


Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


◾️ Կենտրոնում՝ մայիսի 15-ին և 17-18-ը,


◾️ Արաբկիրում՝ մայիսի 15-ին և 17-18-ը,


◾️ Նոր Նորքում` մայիսի 16-18-ը,


◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։


Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։



 
 
bottom of page