top of page

Եվրախորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ, պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը. Ալիև

May 4
1 min read


Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ, պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը: Այս մասին ԵՔՀ լիագումար նիստի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


«Այս հավաքը խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն սաբոտաժի մասին է խոսում: Անդամ պետությունների հիմնարար խնդիրներին անդրադառնալու փոխարեն Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ։ Պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել սեպարատիզմին և պատերազմական հանցագործներին բերել արդարության։

 
 
1/2388
bottom of page