top of page

Պեսկովը մանրամասներ է հայտնել Փաշինյանի և Պուտինի փակ հանդիպումից

Apr 5
1 min read


Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև ապրիլի 1-ին տեղի ունեցած զրույցը օգտակար, անկեղծ և անհրաժեշտ էր։



Երկու կողմերը փոխանակեցին իրենց դիրքորոշումները, այդ թվում՝ Հայաստանում կայանալիք ընտրությունների համատեքստում։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանության մեջ։


«Հանդիպման ընթացքում զրույցը անկեղծ, օգտակար և անհրաժեշտ էր։ Երկու կողմերը փոխանակեցին իրենց դիրքորոշումները, մասնավորապես՝ Հայաստանում կայանալիք ընտրությունների և օրակարգում գտնվող առևտրատնտեսական համագործակցության հիմնական հարցերի համատեքստում», – ասել է Պեսկովը։



 
 
1/2388
bottom of page