top of page

Ձյուն, մերկասառույց․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Nov 20, 2022
1 min read

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։


Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։


Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։


Վարդենյաց լեռնանցքը, Գորիս-Սիսիան, Սարավան-«Զանգեր» հատվածները և Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։


Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։


Սյունիքի մարզում (բացառությամբ Կապան քաղաքի) տեղում է ձյուն։


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

1/2388
bottom of page