top of page

«Համեմատեք նույն թեմայի շուրջ 2018-2026թթ․ արտահայտած մտքերը»․ Թաթուլ Հակոբյան

  • Arnold Gevorgyan
  • 2 hours ago
  • 1 min read


Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի կառավարության տարբեր ներկայացուցիչներ, ԱԺ իշխանական պատգամավորներ ու պարզ, շարքային ՔՊ-ականներ, նկատել եմ, ֆեյսբուքում կոլեկտիվ կերպով և գրեթե նույն բառապաշարն օգտագործելով քննադատում են ընդդիմության տարբեր գործիչների՝ նրանց պիտակավորելով ստելու, մանիպուլյացիայի և այլ մեղքերի մեջ:


Բացարձակ խնդիր չունեմ և ոչ էլ նպատակ պաշտպանել ընդդիմության որևէ ներկայացուցչի: Դա իմ գործը չէ:


Ուղղակի առաջարկում եմ կարդալ իշխող ուժի ղեկավարի՝ նույն թեմայի շուրջ 2018-ից մինչև 2026 թվականն ընկած ժամանակաշրջանն արտահայտած մտքերը և համեմատել:


Ու այդ ժամանակ կարող եք տեսնել, թե ինչ ասել է մանիպուլյացիա, սուտ, էլ գող փիսո, էլ քաչալ շուն...


Դրանցից մեկը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «Ղարաբաղը Ադրբեջան է»...


Ի դեպ, ինչքանով ժամանակս ներում է, հավաքում եմ այդ հակասությունները՝ ըստ թեմաների, և հրապարակելու եմ մի արևոտ օր»:

 
 
1/1956
bottom of page