top of page

Հուսամ՝ չի հասնի Վեհափառի ձերբակալման հարցի, բայց իշխանությունն ամեն կարմիր գիծ հատել է. Տեր-Խաչատուրյան

Sep 25
1 min read


«Մեզ մեծապես մտահոգում է  եկեղեցու, Վեհափառի դեմ տարվող արշավը։ Մենք լուջ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ»,-ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Նա ընդգծեց, որ այս արշավն որևէ հիմք չունի, քաղաքական վրեժխնդրության հարց է։

«Դժբախատաբար, բոլորս էլ գիտենք, Հայաստանում ժողովրդավարությունը նահանջում է, հատուկ պայքար կա ազգային արժեքների, գաղափարախոսության, ինքնությունը պաշտպանող կազմակերպությունների դեմ, առաջատար դիրքերում է Առաքելական եկեղեցին։

Ես հուսամ, որ չի հասնի Վեհափառի ձերբակալման հարցի, բայց ամեն կարմիր գիծ այս իշխանությունը հատել է»,- ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ 

Անդրադառնալով արցախյան հարցին, նա նշեց. «Արցախիցների վերադարձի իրավունքը ցնորք չէ, միջազգային ճանաչված իրավունքներ գոյություն ունեն։ Բնական է, որևէ մեկը վերադարձի իրավունքը չի կարող իրականացնել, եթե չլինեն անվտանգությունն ապահովող միջազգային երաշխիքներ»։ 

 
 
1/2388
bottom of page