top of page

Բաքվի դատարանում մեր հայրենակիցները պաշտպանել են հայ ժողովրդի անցյալն ու ներկան, թույլ չեն տվել հարվшծ հասցնել մեր ազգային արժանապատվությանն ու համազգային շահերին․ Տիգրան Աբրահամյան

  • Aug 6
  • 1 min read


Ադրբեջանի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, որը մեծ պատժաչափեր էր սահմանել Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է 8-րդ գումարման Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իր հեռախոսազանգով Բաքվի բանտում գտնվող Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ընդհանուր գծերով նկարագրել է տեղի ունեցող կրկեսի ողջ էությունն ու խախտումների շղթան, որի պայմաններում այլ որոշում չէր էլ ակնկալվում:

Իշխանյանն ընդգծել էր, որ իրենց ելույթները ոչ միայն չեն լուսաբանվում, այլև դատավարության ընթացքում դատարանն անհարկի, ապօրինի ձևով ընդհատել կամ կիսատ է թողել դրանք:

Վերջինիս փոխանցմամբ՝ Բաքվի դատարանում մեր հայրենակիցները պաշտպանել են հայ ժողովրդի անցյալն ու ներկան, թույլ չեն տվել հարված հասցնել մեր ազգային արժանապատվությանն ու համազգային շահերին:

Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»,-գրել է նա։

 
 
bottom of page