top of page

«Լիվերպուլի» նախկին հարձակվողի համար կվճարեն 17 միլիոն եվրո

Aug 3
1 min read


Թուրքական «Տրաբզոնսպորը» հանդիպում է ունեցել անգլիական «Լիվերպուլի» նախկին հարձակվող Մոհամեդ Սալեհի հետ եւ ներկայացրել համագործակցության պաշտոնական առաջարկ ֆուտբոլիստին։


Համաձայն լրագրող Յաղիզ Սաբունջուօղլուի հաղորդման, թուրքական ակումբը եգիպտացի 34-ամյա մարզիկին առաջարկել է երկու տարվա համագործակցության պայմանագիր՝ տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձով։ Մոհամեդ Սալեհով հետաքրքրված են նաեւ թուրքական «Բեշիքթաշն» ու սաուդական «Ալ-Դիրիան»:


Սալեհի շուկայական արժեքը կազմում է 22 միլիոն եվրո, ըստ Transfermarkt կայքի։ Նախորդ սեզոնում նա մասնակցել է 41 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 12 գոլ եւ կատարել 10 արդյունավետ փոխանցում։





 
 
1/2388
bottom of page