top of page

Այսօր մինչև լուսաբաց Եռաբլուրում մարդկանց հոսքը չի դադարի, իսկ Հանրայինի ուղիղ եթերում Թաթայի համերգն է

Sep 27
1 min read


Էսօր մինչև լուսաբաց Եռաբլուրում մարդկանց հոսքը չի դադարի։


Բայց պետությունը որոշել է, որ այդ օրն այլևս չի հիշատակելու, ինչպես որ մոռացության տվեց Արցախի անկման օրը։


Մեր պետական այրերը, բյուջետային հիմնարկների ղեկավարները, պալատական ինտելիգենցիան, շոպլիկների տարատեսակ խմբերը, դիվանագետները - ԼՈՒՌ ԵՆ։ Անգամ անձնական տիրույթում։


Իսկ Հանրայինի ուղիղ եթերում Թաթայի համերգն է։


Ազգերը հաղթում ու պարտվում են, հաշտվում կամ թշնամանում։


Ամենասարսափելին բարոյականության կորուստն է։


Ես չգիտեմ աշխարհի որևէ այլ պետություն ու «վերնախավ», որ իր համար կյանքը զոհած հազարավոր տղերքի հիշատակին այսպես վերաբերվի։


Ամոթ, հազար ամոթ ձեզ։


Կարեն Հարությունյան



 
 
1/2388
bottom of page