top of page

Իրանի հետ hակամարտության երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը մինչև 2,9 միլիարդ դոլարի վնաu է կրել

  • Mar 27
  • 1 min read


ԱՄՆ զինված ուժերը Իրանի հետ զինված հակամարտության առաջին երեք շաբաթվա ընթացքում կրել են ընդհանուր առմամբ մինչև 2,9 միլիարդ դոլարի վնաս: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: 

Ըստ պարբերականի՝ ամերիկյան մարտական տեխնիկային հասցված վնասի և վնասված սարքավորումների փոխարինման չափը գնահատվում է 1,4-ից մինչև 2,9 միլիարդ դոլար: Ավելի բարձր գնահատականը հաշվի է առնում ԱՄՆ զինված ուժերի բազայում տեղակայված կատարական ռադարի վնասումը:

WSJ-ն նշում է, որ վնասի հիմնական մասը հասցվել է իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով:

 
 
bottom of page