top of page

«Եվրատեսիլ»-ի ինստագրամյան էջում օգտատերերը բոյկոտում են Իսրայելի եզրափակիչ փուլ անցնելը

  • May 13
  • 1 min read

«Եվրատեսիլ» երգի մրցույթի ինստագրամյան պաշտոնական էջում օգտատերերը բոյկոտում են Իսրայելի եզրափակիչ փուլ անցնելն ու Մոնտենեգրոյի՝ մրցույթից դուրս մնալը: 


«Արդարություն Չեռնոգորիայի համար», «Չեռնոգորիան մտնում է, Իսրայելը՝ դուրս», «Արդարադատություն Մոնտենեգրոյի համար»,- գրում են մեկնաբանություններում:

Հիշեցնենք՝ երեկ Վիեննայում կայացավ «Եվրատեսիլ 2026»-ի առաջին կիզաեզրափակիչ փուլը։ Նրանցից տասը ստացան ուղեգիր դեպի եզրափակիչ փուլ: Այդ երկրներն են՝ Հունաստան, Ֆինլանդիա, Բելգիա, Շվեդիա, Մոլդովա, Իսրայել, Սերբիա, Խորվաթիա, Լիտվա և Լեհաստան:

Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում ներկայացնող Սիմոնը՝ «Paloma Rumba» երգով հանդես կգա մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի օրը՝ մայիսի 14-ին՝ 6-րդ համարի ներքո։ 


 
 
bottom of page