top of page

ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՑՈՒՑԱԿԻ 1-ԻՆ ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Feb 16
1 min read


Ուժեղ Հայաստանի ուժեղ վարչապետն է Սամվել Կարապետյանը։  «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ  Գոհար Մելոյանը։



«Ներկայանում ենք՝ թափանցիկ, ազնիվ եւ պրոֆեսիոնալ


Գալիք 5 տնտեսական քայլերն են


300000 նոր աշխատատեղ, մասնավորապես՝ մարզերում:


Մեր հայրենակիցներն ապրելու եւ աշխատելու են հայրենիքում


0 % հարկ՝ փոքր բիզնեսի համար:


Վարսավիր, հացթուխ, նկարիչ, ուսուցիչ եւ այլք, արարելու են նպաստավոր պայմաններում եւ զարգացնելու են իրենց գործունեությունը


20% էժան դեղորայք բոլորի համար:


Մեր հայրենակիցները ստիպված չեն լինելու գնալ այլ երկրներ՝ էժան դեղորայք ձեռք բերելու


Բերքի երաշխավորված մթերում գյուղերում:


Գյուղացու մտածմունքն իր բերքի աճեցումն է լինելու


20000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ:


Պետությունը նպաստելու է ընտանիքների ձեւավորմանը եւ աջակցելու է նորաստեղծ ընտանիքներին»,-գրել է նա։



 
 
1/2388
bottom of page