top of page

Ավինյանին բիզնես դասով գնալու համար այդքան խայտառակ արեցին, հաջորդ գործուղումը Լոնդոն ու Մադրիդ էլի բիզնես դասով գնաց. Մեսրոպ Մանուկյան

  • Arnold Gevorgyan
  • 2 hours ago
  • 1 min read


Տիգրան Ավինյանին բիզնես դասի համար այդքան խայտառակ արեցին, հաջորդ գործուղումը Լոնդոն ու Մադրիդ, երկուսն էլ բիզնես դասով գնաց: Բա դա լկտիացում չէ՞: Այս մասին աշխատաժողովի ժամանակ ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

«Գինը գաղտնի են պահում, ամբողջական փաթեթով են ասում: Ուղիղ հարցրի՝ ասացի բիզնես դասում քեզ տեսնող է եղել, ձայն չհանեց»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը 2024 թվականի նոյեմբերի վերջին շաբաթն անցկացրել էր Լոս Անջելեսում։ Ըստ քաղաքապետարանի՝ ամբողջ ուղևորության համար պետբյուջեից հատկացվել էր 26 միլիոն 148 հազար դրամ։ 12,5 միլիոնը ծախսվել է տոմսերի համար։ Միայն 7 միլիոն 650 հազար դրամով բիզնես դասի տոմս էր գնվել քաղաքապետի համար: Մնացած շուրջ հինգ միլիոնով էլ գնվել էր ութ տոմս պատվիրակության մյուս անդամների համար։

Տեղեկության տարածումից ավելի ուշ Ավինյանը հայտարարել էր, որ կփոխհատուցի իր թռիչքի ծախսերը: 

«Ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն: Կանխելով հետագա հարցերը, թե ինչ գումարով՝ կառաջարկեմ ուսումնասիրել իմ հայտարարագիրը»,-նշել էր նա:

 
 
bottom of page