top of page

Թուրքիայում աղանդավորներից առգրավվել է 28 միլիոն դոլարի ոսկի

  • 5 days ago
  • 1 min read


Թուրքական ոստիկանությունը Սուլեյմանջըլար աղանդում խուզարկությունների ժամանակ առգրավել է 200 կգ ոսկու ձուլակտոր՝ 1.34 միլիարդ լիրա (մոտավորապես 28 միլիոն դոլար) արժողությամբ։ Այդ մասին հայտնում է TRT Haber-ը։

Խուզարկությունները կատարվել են աղանդի առաջնորդի եղբոր՝ Ալիխան Քուրիշի տանը՝ կազմակերպված հանցավոր խմբի կողմից փողերի լվացման գործի քննության շրջանակներում։

Քննության շրջանակներում ձերբակալվել են նաև գործով 38 մեղադրյալներից 32-ը, այդ թվում՝ աղանդի առաջնորդը։ Ըստ հաղորդագրության՝ վեց մարդ ազատ է արձակվել դատական ​​​​հսկողության ներքո։

Սուլեյմանջըլարը թուրքական սուննի կրոնական շարժում է։ Այն առաջացել է իսլամական քարոզիչ Սուլեյման Հիլմի Թունահանի շուրջ 20-րդ դարի կեսերին։ Աղանդը ղեկավարում է կրոնական դպրոցների և հանրակացարանների ցանց, որտեղ ուսումնասիրվում են Ղուրանը և իսլամական ավանդույթները։

 
 
1/2286
bottom of page