top of page

Հայաստանից Ինդոնեզիա արտահանվող մի շարք ապրանքների համար մաքսատուրքերը կզրոյացվեն կամ աստիճանաբար կնվազեցվեն

Sep 14
1 min read


Հայաստանից Ինդոնեզիա արտահանվող մի շարք ապրանքների համար մաքսատուրքերը կզրոյացվեն կամ աստիճանաբար կնվազեցվեն։ ԱԺ–ն վավերացրել է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը։



Ըստ նախագծի` արտոնությունները վերաբերում են հայկական հանքային ջրերին, պահածոյացված մրգերին ու բանջարեղենին, մրգային հյութերին, պղնձե արտադրանքին, դեղամիջոցներին և ոսկերչական իրերին։



Գյուղատնտեսական ապրանքների մասով հայկական կողմի առաջարկներում հիմնականում ներառվել են Հայաստանի համար արտահանման առաջնային հետաքրքրություն ներկայացնող ապրանքները։

 
 
1/2388
bottom of page