top of page

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել․ Ալեն Սիմոնյան

  • Arnold Gevorgyan
  • 1 hour ago
  • 1 min read

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել։ Այս մասին գրելէ  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք վկայակոչում ենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը։ Քանի որ նախկինում չունեինք մեկ միասնական օր՝ նվիրված բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և այլ անձանց հիշատակը հարգելուն, այդ նպատակով մենք որոշեցինք հունվարի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Այսօր հնարավորություն ունենք միասնաբար խոնարհվելու բոլոր ժամանակների մեր զոհերի հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքի գնով ապահովեցին մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության հետագա գոյությունն ու զարգացումը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել։ Ապրել ու շարունակել կառուցել այն պետությունը, որի գոյության երազանքն իրենց հետ տարան մեր զոհված քույրերն ու եղբայրները։

Հավերժ փառք ու խոնարհում բոլոր զոհվածների հիշատակին:

Կեցցե՛ անկախ, ազատ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը»,-գրել է նա։

 
 
bottom of page