top of page

Շատ հիասթափված եմ Սթարմերից, որ թույլ չի տվել ԱՄՆ-ին օգտագործել իր բազան՝ Իրանին հшրվածելու համար․ Թրամփ

Mar 2
1 min read


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ «շատ հիասթափված է» Սթարմերից, որը թույլ չի տվել ԱՄՆ-ին օգտագործել իր Դիեգո Գարսիա բազան Իրանին հարվածելու համար։

ԱՄՆ նախագահը The Telegraph-ին ասել է, որ վարչապետի կողմից Չագոս կղզիների բազան ամերիկյան ուժերին թույլատրելու նախնական մերժումը այնպիսի բան էր, որը «երբեք չի պատահել մեր երկրների միջև հարաբերություններում»։

Մեծ Բրիտանիան նախկինում մերժել էր ԱՄՆ-ին Դիեգո Գարսիայի և Ֆեյրֆորդի նման բազաներից հարվածներ հասցնելու թույլտվությունը՝ հղում անելով միջազգային իրավունքին։ Սակայն կիրակի երեկոյան Քեյր Սթարմերը հայտարարել է, որ ԱՄՆ-ին կտրամադրի Դիեգո Գարսիա մուտք գործելու թույլտվություն «հատուկ և սահմանափակ պաշտպանական նպատակներով»։

 
 
1/2388
bottom of page