top of page

Եվրոպացի առաջնորդների անվտանգությունը հսկելու համար Բաղրամյան բերված ոստիկաններն ու ՊՊԾ աշխատակիցները վեճի են բռնվել իրար հետ

  • May 5
  • 1 min read


Եվրոպացի առաջնորդների անվտանգությունը հսկելու համար Բաղրամյան փողոց բերված ոստիկաններն ու ՊՊԾ աշխատակիցները վեճի են բռնվել իրար հետ, հայհոյել ու քաշքշել իրար։

«Իշխանություն» լրատվականը հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան  Բաղրամյան մետրոյի հարակից տարածքում՝ նախագահական նստավայրի մոտ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի և Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) աշխատակիցների միջև։

«ՊՊԾ աշխատակիցներից մեկը հանրային վայրում, բազմաթիվ ոստիկանների ներկայությամբ, սեռական բնույթի վիրավորական արտահայտություններով դիմել է գվարդիայի ոստիկաններից մեկին։ «Իշխանությանը» պատմեցին, որ վեճը ծագել է այն բանից հետո, երբ ՊՊԾ աշխատակիցը կտրուկ և վիրավորական տոնով պահանջել է ճանապարհ տալ իրեն։ Երբ գվարդիայի ծառայողը նշել է, որ տվյալ ուղղությամբ անցնել հնարավոր չէ, ՊՊԾ աշխատակիցը կորցրել է ինքնատիրապետումը և սկսել է հայհոյել»,-գրում է աղբյուրը։

 
 
1/2291
bottom of page