top of page

Վրաստանի ԱԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել Նախիջևանի վերաբերյալ

Mar 5
1 min read


«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը, որի հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք»,- հաղորդում է Грузия Online-ը։

Ըստ արտգործնախարարության հայտարարության՝ «անընդունելի է ցանկացած գործողություն, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը և նպատակ ունի սրելու իրավիճակը տարածաշրջանում»։

Հաշվի առնելով Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև ամուր բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը՝ Վրաստանը համերաշխություն է հայտնում եղբայրական Ադրբեջանին այս դժվարին իրավիճակում»,- ասվում է հայտարարության մեջ։

 
 
1/2388
bottom of page