top of page

Մահացել է Շիրակ Թորոսյանի մայրը

  • Jul 15
  • 1 min read


Մահացել է պատգամավոր Շիրակ Թորոսյանի մայրը։



Սիրելի՛ հայրենակիցներ,

խորը ցավով տեղեկացնում եմ, որ երկարատև ծանր հիվանդությունից հետո, կյանքի 83-րդ տարում վախճանվեց մայրս՝ Իսկուհի Գալոյան-Թորոսյանը:


Վաստակաշատ մանկավարժը իր կյանքի շուրջ 50 տարիները նվիրեց հայրենի գյուղի՝ Գանձայի մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործին՝ աշխատելով Շոթա Ռուսթավելու անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում:

Բազմաթիվ սերունդներ են մայրիկիցս ստացել կրթության կենսատու լույսը:


Սիրելի՛ մայրիկ, հանգչի՛ր խաղաղությամբ:


Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 15-ին «Անգել» սգո սրահում, ժամը 17:00-ից մինչև 20:00-ն: Հասցեն՝ Թբիլիսյան խճուղի 29/10: Հուղարկավորությունը՝ նույն վայրից, հուլիսի 16-ին, ժամը 13:00-ին:



 
 
1/2287
bottom of page