Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու թույլտվություն է ստացել 17 կուսակցություն
- 3 hours ago
- 1 min read

ՌԴ-ում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 17 քաղաքական կուսակցություն, հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան, հաղորդում է РИА Новости-ն։
«Ընթացիկ ընտրական շրջանի դրությամբ այժմ պահպանվել են 25 կուսակցություններ, որոնք պաշտոնապես գրանցված են։ Բառացիորեն օրերս է որոշումն ընդունվել, կարելի է ասել՝ նախօրեին։ Իսկ դրանցից 17-ն այսօրվա դրությամբ իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին։ Այսինքն՝ մենք ակնկալում ենք, որ 17 կուսակցություններ այս կամ այն չափով կմասնակցեն առաջիկա ընտրություններին»,- ՌԴ ԿԸՀ նիստի ժամանակ ասել է Պամֆիլովան։
Ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 20-ին, ընտրվելու է 450 պատգամավոր՝ 225-ը՝ մեծամասնական ընտրատարածքներից, և 225-ը՝ համապետական ընտրական տարածքից։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի առաջիկա ընտրություններն անվանել էր երկրի կարևորագույն ներքաղաքական իրադարձությունը։



















