top of page

Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 15 տարբեր հասցեների բնակարաններում. Ոստիկանություն

May 19
1 min read


«Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում ստացված հիմնավոր տեղեկությունների հիման վրա, Երևան քաղաքի քննչական վարչության հետ համագործակցությամբ, դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 15 տարբեր հասցեների բնակարաններում»,-հայտնում են ՆԳՆ Ոստիկանությւոնից։

Հայտնաբերվել են մեկ կիլոգրամից ավելի կրիստալի նմանվող զանգվածով փաթեթ, բյուրեղանման զանգված, սպիտակ հետքերով կոլբա, ինչպես նաև մորֆին, մարիխուանա և շոկո տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ ու շոկոյով լցված կաթուցիչ և որսորդական հրացաններ։


Կան ձերբակալվածներ։


Նախաքննությունը շարունակվում է։

 
 
1/2388
bottom of page