top of page

Ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը

  • Apr 18
  • 1 min read


Թուրքիայում հերթական ընդդիմադիր համայնքապետն է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։



Ուշաք նահանգի Էշմե շրջանի ղեկավար Յըլմազ Թոզանը, ով Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ է, ձերբակալվել է «կաշառք/ապօրինի եկամուտ ստանալու» հանցագործության հատկանիշներով հարուցված հետաքննության շրջանակում, հաղորդում է Ermenihaber-ը։


Նրա հետ միասին ձերբակալվել է նաև կինը՝ Բուրջու Թոզանը և ևս 3 անձ։ Իրավապահները խուզարկություն են իրականացրել համայնքապետարանում՝ առգրավելով թվայնացված նյութեր։ Քրեական գործով մեկ անձ դեռևս որոնվում է։ Քննությունը շարունակվում է։


Հիշեցնենք, որ ավելի վաղ տարբեր քրեական գործերի շրջանակում ձերբակալվել էր «ԺՀԿ»-ի 2 ներկայացուցիչ. Իզմիրի Բորնովա շրջանի քաղաքապետ Օմեր Էշքին ձերբակալվել էր «բանկոմատի աշխատակիցների» գործով, իսկ Անկարայում ԺՀԿ-ի նահանգային կառույցի ղեկավար Ումիթ Էրքոլը՝ «İZBETON» ընկերության հետ անչվող «համագործակցային խախտումների» մասով հարուցված հետաքննության շրջանակում։



 
 
1/2291
bottom of page