top of page

Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրшվորներ

  • Jun 29
  • 1 min read


Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 31-ամյա Գևորիկ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 61-ամյա Բագրատ Բ․-ի վարած «Վոլգա» մակնիշի ավտոմեքենաները։ 



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

 
 
1/2288
bottom of page