top of page

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

  • Jul 9
  • 1 min read


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Նիստի օրակարգում ընդգրկված էին շուրջ չորս տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ մաքսային կարգավորումներին և տեխնիկական կանոնակարգերին: Նիստի արդյունքներով հավանության է արժանացել առաջիկայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգը:  

 
 
1/2287
bottom of page