top of page

Կալանավորվել է ՀՀԿ-ական Արման Սահակյանը, իսկ Արմեն Աշոտյանը՝ ձերբակալվել

  • 2 days ago
  • 1 min read




MediaHub-ի տեղեկություններով՝ կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը։



«Արման ջան, սա էլ կանցնի, ախպերս։


Կասկածից վեր են թե քո ուժը, թե քո կամքը, թե քո խիղճը։


Բարին հաղթում է, երբ ուժեղ է։ Իսկ դու եւ բարի ես, եւ ուժեղ։


Պինդ կաց, ընկերս»,- գիշերը գրել է Արմեն Աշոտյանը։

Ավելի ուշ ձերբակալվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, MediaHub-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։



Նա տեղեկացրեց, որ դեռևս պարզ չէ՝ ինչու են Աշոտյանին ձերբակալել, միայն այն գիտի, որ դեռևս կալանքի միջնորդություն ներկայացված չէ։



«Մենք մինչև գիշերվա 2-ը ուղիղ եթերում ենք եղել, հետո բաժանվել ենք, ժամը չորսին խոսել եմ իր հետ ու առավոտյան արդեն իմացա, որ ձերբակալել են նրան։ Հիմա գնում ենք Քննչական կոմիտե»,- ներկայացրեց Շարմազանովը։



Նա կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ական գործիչ Արման Սահակյանի դեպքը կապված չէ Աշոտյանի ձերբակալության հետ, քանի որ Արման Սահակյանին գիշերը կալանավորել են, իսկ Արմեն Աշոտյանին հայտնի չէ՝ ինչ գործով են ձերբակալվել։

 
 
bottom of page