Ես չեմ ուզում, որ Իրանի առաջնորդը uպանվի․ ես նրան առաջնորդ չեմ համարում․ Թրամփ
Mar 23
1 min read

Ես նրան առաջնորդ չեմ համարում, ես չեմ ուզում, որ Իրանի առաջնորդը սպանվի, ոչ ոք հիմա այդ պաշտոնը չի ուզում, այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մասին։
«Նա անհասանելի է, ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահել նրա հետ։ Նրան նույնպես չեն տեսել, նրա հետ ինչ-որ բան է կատարվում։ Ես նրան առաջնորդ չեմ համարում», - լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նշել է, որ այս պահին Իրանի հետ համաձայնության շատ կետեր կան՝ մոտ 15։
«Նրանք միջուկային զենք չեն ունենա՝ սա առաջին կետն է։ Սրանք առաջին, երկրորդ և երրորդ կետերն են։ Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա՝ նրանք համաձայնել են դրան»։



















