30 մարդ է մաhացել կեղծ ալկոհոլով թունավորումից, 31-ը վերակենդանացման բաժանմունքում է․ Թուրքիա
- Armen Sukiasyan
- Jan 16, 2025
- 1 min read

Ստամբուլում կեղծ ալկոհոլով թունավորումից 30 մարդ է մահացել։
Ընդհանուր առմամբ 46 մարդ դիմել է բժշկական օգնության, գրել են ԶԼՄ-ները։
Հարուցվել է քրեական գործ, այդ թվում՝ «դիտավորյալ սպանության փորձ» հոդվածով, երկու կասկածյալ կալանավորվել է։ Նրանք Թուրքմենստանի քաղաքացիներ են։ Նրանք նաև կասկածվում են կեղծված ապրանքի արտադրությանը մասնակցելու համար:
A haber հեռուստաալիքի տվյալներով՝ 31 հիվանդ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Տուժածների թվում օտարերկրացիներ կան



















