ԻԼՈՆ ՄԱՍԿԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՍՈՑԿԱՅՔԻ ԴԵՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍՎԵԼ
- Armen Sukiasyan
- Feb 17, 2025
- 1 min read

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Դատախազությունը սկսել է հետաքննություն X՝ նախկին Twitter սոցկայքի դեմ, ալգորիթմի ենթադրյալ խեղաթյուրման կասկածանքով։ Հիշեցնենք, որ այն պատկանում է հայտնի գործարար եւ միլիարդատեր Իլոն Մասկին։
Համաձայն Franceinfo-ի հաղորդման, ֆրանսիական դատախազությունում կասկածանք ունեն, որ սոցկայքի ալգորիթմում հնարավոր է, որ տեղի է ունեցել տվյալների մշակման գործընթացի հետ կապված որոշ խեղաթյուրում, ինչի պատճառով էլ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետները սկսել են նախնական տեխնիկական ստուգումներ։
Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ ֆրանսիական խորհրդարանի պատգամավոր Էրիկ Բոտորելը հայտարարել է, որ X-ի աշխատանքում ոչ օբյեկտիվ ալգորիթմներ կան։



















