Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները շարունակում են գործադուլը․ պահանջներն անփոփոխ են
- Armen Sukiasyan
- Feb 1, 2025
- 1 min read

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները շարունակում են գործադուլը՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԶՊՄԿ-ն հայտարարություն էր տարածել՝ պնդելով, թե աշխատակիցները «սաբոտաժ են անում» ու նշելով, թե «ընկերությունը ստիպված կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի»: Հայտարարության կապակցությամբ գործադուլ անող աշխատակիցները նշել են՝ չեն վախենում, իրենց իրավունքների համար են պայքարում։
Ակցիայի մասնակիցներին այս ընթացքում կոմբինատի ղեկավարությունից չեն մոտեցել, պահանջները չեն լսել, միայն, ըստ գործադուլ անողների, հայտնել են, որ աշխատավարձերը կբարձրացնեն մինչև 20 տոկոսով, այնինչ ակցիայի մասնակիցները դա բավարար չեն համարում։
«Ասել են՝ 20 տոկոս բարձրացում, դրանից ավելի չի լինելու, ոչ մեկն էլ համաձայն չէ»,- ասել են նրանք։



















