Իրանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
- Armen Sukiasyan
- Jan 1, 2025
- 1 min read

Իրանի Քերման նահանգի հարավում՝ Ֆարյաբում, Ռիխտերի սանդղակով 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Mehr-ը, այն գրանցվել է ժամը 13:32-ին:
Ինչպես հայտնում է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտը, օջախը գտնվել է 90 կմ խորության վրա:



















