top of page

Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին

  • Armen Sukiasyan
  • Jan 4, 2025
  • 1 min read

Առավոտյան ձերբակալել են ազգային հերոս, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին։ ABC media-ն զրուցել է գեներալի տիկնոջ՝ Համեստ Երիցյանի հետ։ Ըստ նրա, քննչական կոմիտեից, առավոտյան 9.30-ի սահմաններում այցելել են նրանց տուն ու ասել, որ ձերբակալելու հրաման ունեն։ Տիրան Խաչատրյանը տեղում ծանոթացել է մեղադրանքին ու կնոջն ասել, որ խոսքը 44-օրյա պատերազմին է վերաբերում.

 

«Ես չեմ հասկանում, ինչ մեղադրանքի մասին է խոսքը։ Միգուցե, որ չի զոհվել, դրա համար են մեղադրում»։

 

Իսկ Տիրան Խաչատրյանի փաստաբանի խոսքով, ամեն ինչ տանում են դեպի կալանքի ու ամենայն հավանականությամբ օրվա վերջում գեներալին կկալանավորեն։

 

bottom of page