top of page

ՌՈՒՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԾՐԱԳՐԵԼ ԵՆ ՍՊԱՆԵ՞Լ ԿԱԴԻՐՈՎԻՆ. ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

  • Armen Sukiasyan
  • Oct 12, 2024
  • 1 min read

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեղադրել է Պետդումայի երկու պատգամավորների և Դաղստանից մի սենատորի իր դեմ մահափորձ պատվիրելու մեջ։ 



Նա հրապարակավ մեղադրանքներ է ներկայացրել նրանց՝ պնդելով, որ այդ գործիչները փորձում են իր դեմ մահափորձ կազմակերպել։ Կադիրովի խոսքերը հնչել են հանրապետության ուժային կառույցների հետ հանդիպման ժամանակ, գրում են ռուսական ԶԼՄ-ները:


Չեչնիայի ղեկավարը նշել է, որ եթե պատգամավորներ Բեխան Բարախոևը, Ռիզվան Կուրբանովը և սենատոր Սուլեյման Քարիմովը չապացուցեն իրենց անմասն լինելը, ապա նա պաշտոնապես կհայտարարի նրանց նկատմամբ արյունալի վրեժխնդրության մասին։ Կադիրովը պնդել է, որ իր դեմ մահափորձ իրականացնելու հրաման պատրաստելու վկաներ ունի։


Ավելի ուշ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ռիզվան Կուրբանովը հերքել է իրեն վերագրվող մեղադրանքները՝ ընդգծելով, որ ինքը երբեք չի մասնակցել Կադիրովի դեմ մահափորձի նախապատրաստմանը։ Այս մասին Կուրբանովը հայտնել է իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։ Նա հարգանք է հայտնել Կադիրովների ընտանիքի նկատմամբ՝ հույս հայտնելով, որ արդարությունը կվերականգնվի և կպատժվեն բոլոր նրանք, որոնք փորձում են կոնֆլիկտներ հրահրել։



1/1952
bottom of page