Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր»
Nov 20, 2022
1 min read

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը եպիսկոպոսների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ կաթողիկոսը և եպիսկոպոսներն աղոթք են բարձրացրել առ Աստված զոհվածների հոգիների հանգստության և խաղաղության համար:



















