top of page

Նրանց ՀՀ-ին վերադարձրինք, բայց այնտեղ ձերբակալվեցին. Ալիևը՝ հայ գերիների մասին

Nov 20, 2022
1 min read


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իսպանական El Pais-ին տված հարցազրույցում խոսելով հայ գերիների մասին, հայտարարել է, որ Հայաստանում ձերբակալել են ադրբեջանական կողմից վերադարձված անձանց:

«Ադրբեջանից վերադաձած անձանցից մի քանիսին Հայաստանում ձերբակալել են։ Սա շատ լուրջ ազդակ է մեր, վերադարձածների և նրանց հարազատների համար։ Մենք նրանց Հայաստան վերադարձրինք, իսկ նրանց ձերբակալեցին։ Չի բացառվում, որ այդ մարդկանց խոշտանգեն․․․ Եթե մենք ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանք կձերբակալվեն։ Դա իրական փաստ է և այն կարելի է հաստատել»,- ասել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։

Ալիևը նաև ասել է, թե ադրբեջանական կողմը վերադարձրել է բոլոր այն անձանց, «որոնք հանցագործություն չեն կատարել ադրբեջանցիների հանդեպ»։

Նա նաև ասել է, թե Ադրբեջանն արդեն 100-ից ավելի զինծառայող է վերադարձրել Հայաստանին, և, որ 2021թ․ նոյեմբերին «սադրանքի հետևանքով Ադրբեջանը 30 հայ զինծառայողի է գերեվարել, իսկ 2020-ի նոյեմբերից ի վեր՝ 40 զինծառայողի»։


 
 
1/2388
bottom of page