Անկեղծ ամոթ է, այ տնաշեեեեն, գոնե փողի կռիվ չտայիր է. Սոֆյա Հովսեփյանը՝ իրեն դատի տված Փաշինյանին
- Jul 11
- 1 min read

Աժ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, արձագանքելով իր դեմ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հայցադիմումի, որի պահանջներից երկուսը վերաբերում են 6 մլն դրամ փոխհատուցում պահանջելուն, գրում է.
«Այսօրվանից 1 կգ բանկա(տարրա) եմ փակել (Նիկոլի նկարը դեռ փակցրած չէ, դրա համար չեմ տողադրում) կոպեկներ եմ հավաքում , որ եթե Նիկոլը դատը շահի, մի հատ մեեեեեծ պաստառ իր նկարով սարքեմ, տանեմ դնեմ կառավարության դիմացը ու մանդրից էդ փողը հավաքեմ (պարտադիր պայման, հավաքելու ենք 10 դրամներով)։
Բայց անկեղծ ամոթ է, այ տնաշեեեեն գոնե փողի կռիվ չտայիր է, լավ վերջը այդպես էլ չհասկացա՞ր քո պաշտոնի լրջությունը»։
Հիշեցնենք, որ Փաշինյանըդիմել էդատարան՝ Սոֆյա Հովսեփյանից պահանջելով ներողություն խնդրել իրեն տականք ասելու, ինչպես նաև 6 մլն դրամ զրպարտության ու վիրավորանքի համար։



















