ԼՈՆԴՈՆՈՒՄ ԿՏՐՈՒԿ ԱՎԵԼԱՑԵԼ Է MICHELIN-Ի ԱՍՏՂԵՐՈՎ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ
Feb 21
1 min read

Լոնդոնում կտրուկ ավելանում են Michelin-ի աստղեր ունեցող ռեստորանների թիվը, եւ այդ ցուցանիշով այն կարող է առաջ անցնել Փարիզից։ Առաջիկա տասը տարիներին, ըստ մասնագիտական գնահատականների, Մեծ Բրիտանիայում ներկայումս կտրուկ աճում է նման ռեստորանների թիվը։ Այս մասին հայտնում է The Times պարբերականը։ Այսպես, վերջին տվյալների համաձայն, Բրիտանիայում եւ Իռլանդիայում կա Michelin-ի աստղեր ունեցող թվով 230 ռեստորան։ Աճը կազմել է 24 տոկոս։ Ֆրանսիայում օրինակ աճը 2021 թվականից ի վեր, նմանատիպ ռեստորանների, կազմել է 3 տոկոս, Գերմանիայում՝ 4 տոկոս, Իտալիայում 6 տոկոս, Իսպանիայում 11 տոկոս, իսկ ահա Ճապոնիայում՝ 27 տոկոս։



















