top of page

ԴԱՇՏՈՒՄ ԿԱ ՖԱՎՈՐԻՏ՝ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՈՒԺՆ Է. ՆՐԱՆՑ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆՔ. ԼԵՒՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ

  • Arnold Gevorgyan
  • 3 minutes ago
  • 1 min read


ՀԱԿ-ի բանակցությունները քաղաքական ուժերի հետ դեռ որևէ արդյունք չեն տվել։ Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում ասաց ՀԱԿ նախագհաի թեկնածու Լևոն Զուրաբյանը։ 



«Այո, մենք կարծում ենք, որ միավորումները կբերեն ավելի արդյունավետ պայքարի, բայց մենք նաև չենք մոռանում, որ չենք կարող անտեսել այն հանգամանքը, որ միգուցե դա էլ չլինի այդ համախմբումը: Մենք ունենք մեր գաղափարները, մեր ծրագրերը, մեր ասելիքը, որը իրավունք չունենք, չներկայացնենք մեր ժողովրդին։


Իհարկե, Փաշինյանի դեմ պայքարը ավելի արդյունավետ կլինի, եթե համախմբումը կայանա, բայց եթե չի կայանում մենք չպետք է հուսահատվենք, համարենք խաղը արդեն տանուլ տրված է»։ 


Նա նշեց, որ իրենք առաջարկում են համախմբման կոմիտեի մոդելը, որտեղ լիդերության համար պայքարից խուսափելու համար առաջարկում ենք ստեղծել կոմիտե, որը հետագայում կընտի վարչապետի թեկնածու։ «Սա բավական ճկուն մոդել է, որը ոչ մեկ չի հերքում կամ մերժում, բայց գործը առայժմ առաջ չի գնում»։ 


Հարցին, թե դաշտում եղած թեկնածուներից ում է ընդուելի համարում՝ Զուրաբյանը պատասխանեց, որ ակնհայտ է, որ դաշտում կա ֆավորիտ, որը Սամվել Կարապետյանի ուժն է։ «Իհարկե, նրանց հետ բանակցում ենք, իրենք հիմա ունեն հնարավորություն՝ ստեղծել համազգային լուրջ համախմբում, իրենցից է կախված՝ իրենց աստեղային ժամը կստանան, թե բաց կթողնեն, մեր կողմից կա պատրաստակամություն՝ միասնական թիմ ստեղծելու համար»։



 
 
bottom of page