top of page

Պարտվող իշխանությունը դիմելու է ցանկացած ստորության. պատրաստ պետք է լինենք ցանկացած սցենարի. Սուրեն Սուրենյանց

  • 6 days ago
  • 1 min read


ԲՀԿ ընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված, ԴԱԿ նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Հանրայինի երեկվա բանավեճից հետո ստացել եմ գոհունակության, քաջալերանքի բազմաթիվ արձագանքներ, հեռախոսազանգեր: Ես երեկ ավելին չեմ ասել, ինչն առկա է ԲՀԿ-ի քաղաքական օրակարգում, մեր քաղաքական թիմի խոսույթում, «Առաջարկ Հայաստանին» ծրագրում:



Հենց քաղաքական և ծրագրային հենքի վրա ենք մենք բացահայտել Նիկոլ Փաշինյանի թիմի, ՔՊ-ի քաղաքական սնանկությունը, սպառվածությունը:



Քաղաքական հարթության վրա ձախողված ՔՊ-ականները վերջին տասն օրվա ընթացքում անընդհատ ուղղակի կամ անուղղակի ժողովրդին սպառնում են ընտրությունների նախօրյակին ծրագրված ռեպրեսիաներով, այլանդակություններով:



Տպավորություն է, որ ռեպրեսիաների, այլանդակությունների «ծրագրավորման» կենտրոնը ՔՊ վարչությունը կամ խմբակցությունն են:



Քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում պարտվող իշխանությունը դիմելու է ցանկացած ստորության, հարամության ու մենք պատրաստ պետք է լինենք տարբեր սցենարների, պետք է դիմակայենք յուրաքանչյուր մարտահրավերի:



Սա ոչ միայն ԲՀԿ-ի, ընդդիմության, այլ մեր հասարակության կարևոր առաքելությունն է՝ ստորացման և նվաստացման, խեղճության այս ամոթալի էջը փակելու ճանապարհին»։

 
 
bottom of page