top of page

«Փշրվեց առասպելը․ խոսում է ոչ հիստերիկ, առանց փչացած ատամների ձիգ տղամարդ»․ ռեժիսոր

  • Apr 26
  • 1 min read


Փշրվեց այն առասպելը, որ Սամվել Կարապետյանը խոսել չգիտի:



Գիտի: Խոսում է լավ, ամենակարևորը` մարդկանց համար ՀԱՍԿԱՆԱԼԻ լեզվով:


Կարեոր է նաև, որ այդպես խոսում է ոչ հիստերիկ, առանց փչացած ատամների ձիգ տղամարդ:


Շատ կուզենայի այսքանով ավարտել գրառումս, բայց դա չէր լինի անկեղծ:


Մարդկանց հետ հասկանալի լեզվով պետք է խոսեն «Ուժեղ Հայաստանի» և ուրիշ դեմքեր` խոսելիս տնտեսությունից, խոսելիս մշակույթից (այո` վատ չէր լինի խոսել նաև մշակույթից, չէ որ նրանք էլ ընտրող են):


Հարգելի երիտասարդներ, ձեր ակնհայտ կիրթ երևալու ցանկությունը գուցե և խիստ դրական է, բայց դրա արդյունքում կորում է այն պարզ իմաստը, որ ուզում եք հասցնել մարդկանց: Պետք չի, որ անկիրթ լինեք:


Պետք է, որ ասածը լինի պարզ և հասկանալի ընկալման համար:


«Սամվել Կարապետյանի հետ-ը» դարձել է կարգախոս և դրական մտել է ընտրողի գիտակցության մեջ: Ինչպես գրեցի առաջին տողերում, նրա մտքերը պարզ են ու հասկանալի: Փորձեք և դուք:


Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից



 
 
1/2291
bottom of page