top of page

«Առաջարկում եմ՝ Երևանի տարբեր վայրերում կազմակերպել հանրահավաքներ»․ Վարդան Ղուկասյան

  • Armen Sukiasyan
  • Apr 19, 2024
  • 1 min read

«ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը՝ դիմելով բոլոր ընդդիմադիրներին, ուղիղ եթերում հանդես եկավ առաջարկությամբ․«Այսօր ՀՀ-ում կա 100-ից ավել գրանցված ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում խորհրդարանական ընդդիմությունը։ Առաջարկում եմ բոլորին՝ Գագիկ Ծառուկյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, և այլն, ապրիլի 24-ին, առանց մեկս մյուսին խանգարելու, Երևանի տարբեր վայրերում կազմակերպել հանրահավաքներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ»,-ասաց Վարդան Ղուկասյանը՝ տեղեկացնելով, որ «ԴՕԿ» կուսակցության հանրահավաքը կկայանա ապրլի 24-ին՝ ժամը 17։00-ին, «Դվին» հյուրանոցի դիմաց։


1/1959
bottom of page