Ավստրալիացի նախկին եպիսկոպոսը դшտшպшրտվել է երիտասարդ տղամարդկանց uեռшկшն բռնnւթյшն համար

Ավստրալիացի նախկին եպիսկոպոս Քրիստոֆեր Սանդերսը դատապարտվել է՝ հոգևոր ծառայության տարիներին երկու երիտասարդ տղամարդկանց նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Սանդերսը հրաժարվել է եպիսկոպոսական ծառայությունից, երբ 2020թ առաջին անգամ մեղավոր էր ճանաչվել բռնաբարության մեկ և սեռական ոտնձություն կատարելու 12 դրվագներով։ 76-ամյա տղամարդը դատապարտվել է վեցուկես տարվա ազատազրկման, սակայն պայմանական վաղաժամ ազատ արձակվելու դեպքում նա ազատության մեջ կլինի 2031թ փետրվարին։
Նա աշխարհի բարձրաստիճան կաթոլիկ առաջնորդներից մեկն է, որը մեղադրվում է սեռական բռնության մեջ։ Նրա դատավարության ընթացքում նշվել է, որ նա խաբելով երկու երիտասարդի հրավիրել է հավաքույթների և այդ ընթացքում հաճախ օգտագործել եկեղեղցու գույքն ու միջոցները։
2020թ նախնական հետաքնությունն ավարտվել էր առանց մեղադրանքների, սակայն Հռոմի պապի հրամանից հետո, որպետք է հետաքննություն անցկացվի, ոստիկանությունը նորից սկսել է հետաքննել գործը։



















