top of page

«Իմ ուղեկիցները»․ Ղալիբաֆի հուզիչ գրառումը՝ զոհված երեխաների լուսանկարներով

  • Apr 11
  • 1 min read


Իրանի Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X- ում հրապարակել է նկար, որտեղ գրված է. «Այս թռիչքի իմ ուղեկիցները», իսկ նկարում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհված երեխաների նկարներն են:



Իրանի պատվիրակության ղեկավար, ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Իսլամաբադի օդանավակայանում լրագրողներին ասել է հետևյալը.


​«Եթե [ամերիկյան պատվիրակությունը] ցանկանա բանակցություններն օգտագործել որպես անօգուտ ցուցադրականություն և խաբեության գործողություն, մենք պատրաստ կլինենք իրացնել մեր իրավունքները՝ հավատալով Աստծուն և հենվելով մեր ժողովրդի ուժի վրա», - նրա խոսքերն է մեջբերել «Mehr» գործակալությունը


Հիշեցնենք, որ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն արդեն ժամանել են Պակիստաի մայրաքաղաք։ Իսլամաբադում բանակցությունները մեկնարկելու են այսօր, այդ մասին նախօրեին հայտարարել էր Պակիստանի վարչապետը՝ կոչ անելով կողմերին օգտվել պատմական հնարավորությունից և հանգուցալուծել խնդիրը դիվանագիտական ճանապարհով։


Իրանի պատվիրակությունը բավականին մեծ է, շուրջ 70 մարդ, այդ թվում՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը՝ որպես պատվիրակության ղեկավար, պատգամավորներ, անվտանգության կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ և այլն։


Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, կազմում են նաև Սթիվեն Ուիտկոֆն ու նախագահ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները և այլք։



 
 
1/2291
bottom of page