top of page

Կարեն Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Mar 13
1 min read

Գրել էինք, որ հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ, որտեղ սկսվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի փոփոխության վերաբերյալ դատական նիստը։



Ինչպես հայտնինէ , դատարան է ժամանել նաև Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Լրագրողները փորձել են նրանից մեկնաբանություններ ստանալ ընթացող դատական գործընթացի վերաբերյալ, սակայն նա հրաժարվել է պատասխանել հարցերին՝ նշելով, որ ներկայում հարցազրույց տալու ցանկություն չունի։


Կարեն Կարապետյանը ընդգծել է, որ ունի հարցազրույց չտալու իրավունք և խնդրել է հարգել այդ որոշումը։ Միևնույն ժամանակ նա կարճ նշել է, որ աջակցում է Սամվել Կարապետյանին։


Լրագրողների հարցին, թե արդյոք կապի մեջ է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, նախկին վարչապետը պատասխանել է, որ շփումներ ունի։



 
 
1/2388
bottom of page