top of page

«Չեմ հանդգնի երբևէ ասել...». Ինչ էր խոստանում Փաշինյանը և ինչ է անում հիմա

  • Apr 7
  • 1 min read


«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադառնում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին և Փաշինյանի արած հայտարարություններին՝ ընդգծելով դրանց հակասականությունը։ 

Տեսանյութում Ալեքսանյանը կիսվել է Նիկոլ Փաշինյանի նախկինում արված հայտարարություններով այն մասին, թե վերջինս «չի հանդգնի երբևէ ասել», որ օրենսգիրքը պետք է փոփոխվի իր նախընտրած տարբերակով: 

Փաշինյանը մասնավորապես նշում է․ «Ես ընդհանրապես չեմ հանդգնի երբևէ ասել, որ Ընտրական օրենսգրքում պետք է փոփոխություն տեղի ունենա, ինչպես դուք ասացիք, իմ ուզած տարբերակով կամ իմ նախընտրած տարբերակով»։ 

Ի պատասխան դրան՝ Ալեքսանյանը հարցադրում է հնչեցնում, թե այդ դեպքում ի՞նչը փոխվեց, որ ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ որոշվեց փոփոխություններ անել Ընտրական օրենսգրքում․ «Եվ այդ ի՞նչ փոխվեց ձեր մոտ, որ ընտրություններից 2 ամիս առաջ որոշեցիք Ընտրական օրենսգիրքը փոխել։ Ձեր խոստումների մասին մենք բոլորս լավ գիտենք, անգամ չեմ էլ ուզում պատկերացնել, թե ձեր խոսք տված խաղաղությունը ինչ է լինելու իրականում»։ 

 
 
1/2291
bottom of page