top of page

Լալա Մնացականյանի ամուսինը կնոջ մահից 7 օր անց գրառում է արել

  • Armen Sukiasyan
  • Jun 30, 2024
  • 1 min read

Լալա Մնացականյանի ամուսինը՝ Աշոտ Համբարձումյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել կնոջ մահվան 7-րդ օրվա կապակցությամբ:

Գրառումը ներկայացնում ենք ստորև. 

«Եթե մինչև անգամԼսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,Ուր էլ լինեմ, կգամ․․․

Արդեն 7 օր է․․․մեզ համար օրը հաջորդ օրվա չի փոխվում ․․․թանկագին ընկերներ, բարեկամներ ու հարազատներ,  Լալայի երկրպագուներ, խորապես շնորհակալ ենք , որ այս ծանր օրերին մեր կողքին էիք․ կիսեցիք  մեր  ծանր վիշտը ։ Իմ և Դստերս՝ Մանեի անունից ընդունեք մեր խորին շնորհակալությունը։ 

Սիրելիներս, ֆիզիկապես  անհնար է առանձին-առանձին պատասխանել  Ձեր նամակներին, զանգերին,  ցավակցական մխիթարական խոսքերին ու  ջերմ մաղթանքներին։ Դուք մեզ ուժ տվեցիք դիմանալու մեր այս մեծ վշտին և ծանր կորստին․․․

ԱՍՏՎԱԾ թող Ձեզ և Ձեր ընտանիքների առողջություն, սեր սփռի և կարոտ պահի նման կորուստներից, մենք էլ կփորձենք մեր մնացած կյանքով ու աղոթքներով վառ պահել մեր և Ձեր  Լալայի հավերժ հիշատակը։

ԱՍՏԾՈ  լույսերի մեջ լինի նրա հոգին․․․

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՀԱՅԻՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ․․․Խոնարհաբար շնորհակալ ենք՝  Աշոտ Մանե Համբարձումյաններ․․․»։

Հիշեցնենք՝ դերասանուհին հանկարծամահ էր եղել հունիսի 22-ի լուսադեմին: Նա 66 տարեկան էր: 

1/1958
bottom of page