top of page

«Ո՞ր թվականին՝ ա՛յս». Փաշինյանի պատասխանը հարցին, թե ՀՀ-ն ԵՄ անդամ ո՞ր թվականից կցանկանար, որ դառնար

  • Armen Sukiasyan
  • May 14, 2024
  • 1 min read

Կոպենհագենի Ժողովրդավարության գագաթնաժողովում հաղորդավարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է՝ երազանք պահելու հնարավորության դեպքում ե՞րբ կցանկանա, որ Հայաստանը Եվրամիության անդամ դառնա:

«Եթե երազանք պահելու հնարավորություն ունենայիք, ո՞ր թվականին կուզենայիք, որ Հայաստանը դառնար ԵՄ անդամ»,- հարցրել է նա:

«Ո՞ր թվականին՝ ա՛յս»,- կատակել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ վարչապետը մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին» և «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը:


1/1959
bottom of page