top of page

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

  • Armen Sukiasyan
  • Aug 24, 2024
  • 1 min read

Օգոստոսի 24-ին, ժամը 17։05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս. Թ.-ին (ծնված 1968 թ․) ցուցաբերել են համապատասխան օգնություն։

1/1959
bottom of page