Շնորհիվ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած պայքարի՝ հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն
- Armen Sukiasyan
- May 11, 2024
- 1 min read

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս օրերին արձանագրվել է նաև շատ հետաքրքրական լեզվաբանական մի փաստ։
Շնորհիվ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած պայքարի՝ հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն՝ համալրելով այս լեզվում հայերենից փոխառությունների առանց այն էլ շոշափելի շերտը»։



















